Հիմնադրամի մասին

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ 2013-ին ստեղծվել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, 2014-ին՝ «Մշակութային Վերածնունդ»-ը։ 2017-ին երկու հիմնադրամները միավորվել են և այսօր շարունակում են գործել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով։

Ինչ ենք անում, ինչպես և ինչու

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի առաքելությունն է վերադարձնել ենք հային իր մշակութային ինքնությունը, պահպանել և փոխանցել հայկական մշակութային ժառանգությունը, հայկական արվեստը մատուցել և տարածել ժամանակակից ձևով ինքնությունը պահպանելու և հայկական մշակույթը որպես համամարդկային արժեք ամրագրելու համար:

 

Ուղղություններ

 

Երաժշտություն

Արվեստ

Գրականություն

Ճարտարապետություն

 

Մեր արժեքները

 

Միություն

Մենք միավորում ենք հայերին մշակութային ինքնության և դրա գիտակցության շուրջ։ Հավատալով գործընկերության ուժին՝ սերտորեն գործակցում ենք այլ կազմակերպությունների և անհատների հետ։

Հարատևում

Մշակութային ժառանգությունը հնարավոր չէ պահպանել կարճ ժամանակով. այն պետք է լինի պաշտպանված, որ փոխանցվի ապագա սերունդներին: Այս նպատակին հասնելու համար հիմնադրամի նախագծերն ունեն տևական ազդեցություն և կայուն են երկարաժամկետ հեռանկարում:

Պատեհություն

Մշակութային ժառանգության պահպանման գործում մենք չենք սահմանափակվում միայն անցյալը հարգելով։ Հիմնադրամը հավատում է, որ հայ մշակույթը պետք է լինի արդիական և բովանդակալից այսօրվա սերնդին առավելագույն չափով ընկալելի լինելու համար։

Ազդեցություն

Մեր գործունեությունը նպատակաուղղված է մեծ ազդեցության ապահովմանը, որի հիմքում ամբողջ աշխարհում կայուն փոփոխության հասնելն է հայկական մշակույթի միջոցով:

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ