«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա և ՀՀ ողջ տարածքում։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» և «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամները ստեղծվել են 2013 և 2014թթ․-ին և գործում էին առանձին մինչև 2017թ․-ը։ 2017թ․-ին հիմնադրամները միավորվել են և շարունակում են իրենց գործունեությունը «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով։
Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ: Այդ նպատակով մեր հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում՝
● «Սարոյան հաուս» | Վիլյամ Սարոյանի տան ձեռք բերում ՝ այն տուն-թանգարանի վերածելու նպատակով
● Armenianmusic.am | «Հայկական ազգային երաժշտական գանձարան»
● Նարեկացու վերածնունդ
● Աջակցություն «Վիքիպեդիայի» հայերեն թարգմանությանը
● Աջակցություն «Քան Ակադեմիայի» հայերեն թարգմանությանը
● Գրքերի հրատարակում և վերահրատարակում
● «Տղամարդիկ» արձանախումբ և «Վարք հավերժության»
● «ՀԱՅ ՖԵՍՏ»