«ՀԱՅ ՖԵՍՏ»

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը մեծապես կարևորում է մշակութային կյանքը։ 2017-ից հիմնադրամը «ՀԱՅՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի կողքին է: Համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվել են դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, վիզուալ, կրկեսային, մանկական և բացօթյա ներկայացումներ: «ՀԱՅՖԵՍՏ»-ը և «Վերածնունդը» որդեգրել են մշակութային քաղաքականության ոլորտում որոշիչ ներդրումներ կատարելու առաքելություն։

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացավ 2003-ին: 2006-ից «ՀԱՅՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացի Մոսկվայից):

Ամեն տարի «ՀԱՅՖԵՍՏ»-ը հյուրընկալում է բազմաթիվ մասնակիցների և հյուրերի` Իսպանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Իսրայելի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի, Բելգիայի հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնների նախագահների:

Աշնանային մեկշաբաթյա թատերական փառատոնի ընթացքում երևանյան բեմահարթակները տրամադրվում են աշխարհի հայտնի թատերախմբերին, որոնք Հայաստանի հանդիսատեսին հաղորդակից են դարձնում թատերական արվեստի նոր, ժամանակակից և հետաքրքիր դրսևորումներին։

«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»