
Newmag-ի ու «Վերածնունդ» հիմնադրամի գրքատվության հաջորդ կանգառը Եղվարդ համայնքն էր: 500 գիրք նվիրեցին Եղվարդի կենտրոնացված գրադարանային համակարգ ՀՈԱԿ-ի 7 գրադարաններին:
Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով «Վերածնունդ» հիմնադրամին, ընդգծեց, որ սա աննախադեպ նվեր է գրադարանի համար.
«Մեր ընթերցողների համար շատ մեծ նվեր է: Կարծում եմ, մտնելով գրադարան, հենց առաջին հայացքից կռահեցիք, թե ինչքան ենք արժևորում և հնարավոր ու անհնարին միջոցներ տրամադրում մեր գրադարանային համակարգ ՀՈԱԿ-ին: Բոլորիս աչքը լույս լինի, որ նման լավ ու արժեքավոր նվեր ենք ստանում»:
Newmeg հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանըի խոսքով, այս աննախադեպ ծրագիրը նախաձեռնել են Newmag-ի բարեկամների, գործընկերների և կոմերցիոն գործընկերների հետ համատեղ.
«Մեզ համար կյանքի ամենամեծ գործը գիրք հրատարակելն է։ Եվ կարևորն այն է, որ գրքերը հասնեն ընթերցողներին: Հասկանալի է, որ ոչ բոլորը կարող են գնելայսքան շատ գիրք, սա լավագույն լուծումն է, որ որակյալ բովանդակությունը հասնի ընթերցողին: Շատ ուրախ ու տպավորված ենք գրադարանից ու անկեղծորեն հավատում ենք, որ ծրագիրը կշարունակենք նաև մյուս մարզերում»:
Եղվարդի Արվեստի դպրոցի տնօրեն Լիպարիտ Մանյանի խոսքով, նման երևույթի վերջին տարիներին ոչ միշտ են ականատես լինում.
«Փաստորեն «Վերածնունդ հիմնադրամը, Newmag-ի հետ դառնում է միջնորդ՝ համաշխարհային գրականության և մեր ընթերցասերների միջև: Հենց նման նախաձեռնություններն են, որ ընթերցողին բերում են դեպի գիրքը:Դուք մեզ կապում եք ճաշակով գրականության հետ, կցանկանայի, որ երգահանների ստեղծագործությունների ու նրանց անձնական կյանքի ու անցած ուղու մասին ևս գրքեր տպագրվեն, որովհետև նրանցից շատերը մշուշում են:
Եղվարդի վաստակավոր մանկավարժ Հայկուհի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Newmag-ին՝ ժամանակակից գրքեր հրատարեկելու համար. «Հենց կազմից գրքերն այնքան հրապուրիչ են, տառատեսակը, շապիկները. շատ շնորհակալ ենք ճաշակով տպագրության համար»:
Եղվարդի տարբեր դպրոցների ու պարի խմբակների սաները հյուրերի ներկայացրին Համբարձման տոնին նվիրված իրենց կատարումները: