3 Նոյեմբերի, 2026

«Վերածնունդ» հիմնադրամը՝ հայ գրականության կողքին․ անդրադարձ երկու նոր գրքի (տեսանյութ)

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը շարունակում է անդրադառնալ «Վերածնունդ» հիմնադրամի վերջին տարիների իրականացրած գործունեությանը։

Պարբերաբար աջակցելով գրահրատարակչության ոլորտին՝ հիմնադրամը երկու տարի առաջ ֆինանսավորեց հայ ժամանակակից երկու գրողի գործերի լույսընծայմանը։

Գրքերը հրատարակել է Newmag-ը: Հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը ներկայացրել է Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպի ու Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուի տպագրության ու հիմնադրամի հետ գործակցության կարևորությունը։

Կռոյանն անդրադառնում է ուժեղ, բայց խոցելի կանանց թեմային։ Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։

Սուսաննա Հարությունյանի ժողովածուի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։ «Անտառի մեղավոր անցյալը» պարզ, բայց հյութեղ ոճով, հեղինակին բնորոշ ու գրաքննությունն արհամարհող հումորով, երբեմն նաև դրամատիզմով հագեցած 19 պատմություն։