20-ամյա հայկական Վիքիպեդիան՝ 330 հազար հոդվածով

Wikipedia-ն՝ ազատ բովանդակությամբ, բազմալեզու ամենամեծ օնլայն հանրագիտարանը, 25 տարեկան է։ Հայկական Վիքիպեդիայում առաջին հայալեզու խմբագրումը եղել է 2003 թվականի հունվարին։ Մեկ տարի անց հանրագիտարանում տեղադրվեց առաջին հայերեն հոդվածը։ «Wikimedia Հայաստան» գիտակրթական, հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Շահինյանի խոսքով՝ հայալեզու հոդվածներն ավելանում են ամեն օր։ Տարեկան ստեղծվում է 10-12 հազար հայերեն հոդված։ Այսօր հայկական Վիքիպեդիայում կա մոտ 330 հազար հոդված։

«Wikimedia Հայաստան» գիտակրթական, հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Շահինյան.

«Ամենօրյա ռեժիմով ստեղծվում են ամենաակտուալ թեմաներով հոդվածներ։ Հայերեն հոդվածները, որոնք հայկական թեմատիկայով են, օրինակ հայոց պատմության, հայ արքաների, եկեղեցիների կամ հուշարձանների մասին, թարգմանվում են նաև այլ լեզուներով, հիմնականում՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն»։

2013-ի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային հիմնադրամը «ՎիքիմեդիաՀայաստան»-ի հետ սկսեց մեծածավալ ծրագրեր՝ հայկական բովանդակությունն ու հայկական վիքիպեդիան զարգացնելու համար։ «Վերածնունդ» ֆինանսավորմամբ «Վիքիմեդիա Հայաստանը» ստացավ գույք, համակարգիչներ, ստեղծվեցին կարևոր նախաձեռնություններ։ Դրանցից մեկը «Մեկ հայ, մեկ հոդված» արշավն էր, որի շրջանակներում հայ քաղաքական, մշակութային ու այլ գործիչներ սկսեցին գրել հայերեն հոդվածներ։ 

«Մեկ հայ, մեկ հոդված» արշավի շնորհիվ Վիքիպեդիան հարստացավ նոր հայալեզու հոդվածներով։ Արշավի մասին գրեցին BBC-ն, The Guardian-ը և News Week-ը։ Մյուս նախաձեռնությունները, որոնց աջակցեց ու միացավ «Վերածնունդ» հիմնադրամը, Վիքիճամբարներն ու Վիքիակումբներն էին։ 

2014 թվականին կազմակերպվեցառաջին Վիքիճամբարը: Այս ձևաչափը գործում է, մինչև այսօր։ Տարիների ընթացքում հազարավոր երիտասարդներ այցելում են Վիքիճամբարներ, որտեղ սովորում են գրել ու խմբագրել հոդվածներ. «Վերջերս տեղի ունեցավ բժշկական Վիքիճամբար։ Մի քանի ամսից կունենանք ֆինանսատնտեսական Վիքիամիս։ Քանի որ ընտրական տարի է, անելու ենք «Վիքիպեդիան հանուն ազատ ընտրությունների» արշավը, որի շրջանակներում ընտրությունների վերաբերյալ հոդվածներ են ստեղծվելու։

Մարզային վիքիակումբները նույնպես շարունակում են գործել։ Տարբեր մարզերում պատանիներն ու երիտասարդները խմբագիրների հետ սովորում են գրել օնլայն հանրագիտարանում։ Շատ պատանիներ ու երիտասարդներ ուզում են գրել Վիքիպեդիայում, քանի որ Երևան հասնելը բարդ է։ Դրա համար ակումբներ են բացվում բոլոր մարզերում»։ 

«Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամն իրականացնում է նաև «Վիքին սիրում է երկիրը» կամ «Վիքին սիրում է հուշարձաններ» էքսկուրսիաները։ Երկու տարի առաջ Հաղարծին վանական համալիրի լուսանկարն ամբողջ աշխարհում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Արհեստական բանականության դարաշրջանում Վիքիպեդիան շարունակում է լինել ամենակարևոր ինֆորմացիոն հարթակներից մեկը։

Վերջին տարիներին հոդվածների դիտելիությունն ընկնում է, բայց ԱԲ գործիքները ինֆորմացիա փնտրելիս օնլայն հանրագիտարանի տեղեկությունները նույնպես ստանում են ու օգտագործում։ Վիքիպեդիան, որպես ամենամեծ օնլայն հանրագիտարան, ծառայում է նաև ԱԲ-ին։ 

Փարիզում տեղի է ունեցել «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքի շնորհանդեսն (տեսանյութ)

Փարիզի կենտրոնում՝ «Սկիռա» հրատարակչության գրախանութում, հայ մեծանուն նկարիչ Հարություն Կալենցի կյանքին ու արվեստին նվիրված «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքի շնորհանդեսն է։ Գրքում Կալենցի ստեղծագործական ամբողջ ուղին է՝ լիբանանյան քսանամյա գործունեությունը, Խորհրդային Միության շրջանի աշխատանքները։ 

Գրքի համահեղինակ Վարդան Կարապետյանն ուսումնասիրելով 1960-ական թվերի ոչ-կոնֆորմիստ արվեստագետների ստեղծագործությունների հավաքածուները, ամեն անգամ  հանդիպել է Հարություն Կալենցի կտավներին և այդպես  հետաքրքրվել նրանով։ Աշխարհով ցրված Կալենցի կարևոր կտավները մեկ հավաքածուում միավորվեցին Արթուր Ջանիբեկյանի ջանքերով։ Այդ հավաքածուն գրքի հիմքում է, որը լրացվել է Հայաստանի, Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի ու առաջատար թանգարանների և մասնավոր հավաքածուների արվեստի գործերով։ 

Վարդան Կարապետյան, «Հարություն ԿալենցԳույնի ձևը» գրքի համահեղինակ, արվեստաբան-Սովետական Միության փլուզումից հետո Կալենցի ստեղծագործական ժառանգությունը ևս փլուզվեց և ցրվեց աշխարհով մեկ։ Սակայն Արթուր Ջանիբեկյանի շնորհիվ նրա լավագույն կտավների մեծ մասը նորից միավորվեց մեկ ամբողջական հավաքածուի մեջ։ 

Հարություն Կալենցի իրական անունը Հարություն Հարմանդայան էր։ Ցեղասպանության օրերին Կալենցի մայրը փրկում է իր չորս որդիներին՝ հասցնելով նրանց Հալեպ։ Սակայն այնտեղ մայրը մահանում է՝ երեխաներին թողնելով ամերիկյան որբանոցում։ Այդ ցավից, փորձությունից և կորուստներից ծնվում է Կալենցի արվեստը, որը հետագայում դառնում է հայկական գեղանկարչության լուսավոր և անմոռաց էջերից մեկը։ Գրքի մյուս համահեղինակը՝ Մարի Թոմբը,  Կալենցին բացահայտեց, երբ ուսումնասիրում էի 1900–1930 թվականների լիբանանյան արվեստի պատմությունը։

Մարի Թոմբ, «Հարություն Կալենց Գույնի ձևը» գրքի համահեղինակ, Մերձավոր Արևելքի արվեստի պատմության մասնագետ, արվեստաբան (Բեյրութ)-Նրա կենսագրությունը և աշխատանքները շատ ազդեցիկ են, քանի որ նա շատ ողբերգական մանկություն և պատանեկություն է ունեցել։ Միևնույն ժամանակ շատ դրական և կյանքը սիրող մարդ էր։ Նա սիրում էր արվեստը, սիրում էր զվարճանալ, սիրում էր կանանց և իհարկե սիրում էր ստեղծագործել։ Գրքի վերնագիրը հուշում է, որ Կալենցը գույնի և ձևի իսկական վարպետ էր, և դա երևում է նկարչի բոլոր ստեղծագործություններում։

«Սկիռա» հրատարակչությունը գիրքը հրատարակել է անգլերեն։ «Սկիռա»-ն աշխարհի առաջատար հրատարակչություններից է։ Մոտ հարյուր տարի հրատարակում է հայտնի արվեստագետների, նաև Պիկասսոյի և Մատիսի մասին գրքեր։ 

Էլիզա Իմպիդուլիա, «Սկիռա» հրատարակչության հաղորդակցության բաժնի ղեկավար (Իտալիա) Այս գիրքն այսօր թերթելու են Փարիզում, բայց վաղը այն կհասնի նաև Նյու Յորք, Թայլանդ, Շվեյցարիա և աշխարհի այլ անկյուններ։ Եվ կարծում եմ՝ սա ամենամեծ ժառանգությունն է, երբ արվեստը դուրս է գալիս սահմաններից, դառնում է տեսանելի ու հասանելի բոլորին։ 

Կալենցների տանն այս հրատարակչության գրքերից եղել է։ Նկարիչը երանի էր տալիս արվեստագետներին, որոնց մասին Սկիռան հրատարակում էր գրքեր։

Արմեն Կալենց, գեղանկարիչ Հարություն Կալենցի որդին (ԱՄՆ)- Մեծ պարծանքով էր խոսում դրանց մասինասում էր երանի նրանցոր արժանացել են։ Այսօր ինքն է այս գրքում։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Կալենցն իր կնոջ՝ նկարչուհի Արմինեի և որդու՝ Արմենի հետ տեղափոխվեց Խորհրդային Հայաստան, որտեղ ձևավորվեց նկարչի արվեստի երկրորդ մեծ փուլը։ Այդ տարիների իրադարձությունները գրքում նույնպես տեղ են գտել։ Փարիզում, գրքի շնորհանդեսին առաջին անգամ հանդիպեցին Կալենցի որդին՝ ամերիկաբնակ Արմեն Կալենցը, և նրա եղբորորդին՝ կանադաբնակ Արա Կալենցը։ 

Արա Կալենց, գեղանկարիչ Հարություն Կալենցի եղբորորդին (Կանադա)Հայրս ամենամոտիկ եղբայրն էրընկերն էրանբաժան էինամեն օր պատմում էր իր պատմությունըիր բնավորության մասին։ Կարծես թե ես հոն եղած էի։ Այդ ամենը այս գրքում կտեսնենք։

Այս հարուստ նկարազարդ գիրքը լուսաբանում է նկարչի չորս տասնամյակ տևած գործունեությունը: Գիրքը միավորում է Կալենցի ավելի քան 150 աշխատանքներ ու հազվագյուտ պատմական փաստաթղթեր։ Գրքում օգտագործվել են նկարչի որդու՝ Սարո Կալենցի ջանքերով Երևանում բացված Կալենցի թանգարանի և Կալենց հիմնադրամի բացառիկ նյութերը։ Առանց այդ արխիվների՝ այս գիրքն անհնար կլիներ հրատարակել։ Այս փարիզյան շնորհանդեսով իրագործվեց Հարություն Կալենցի մեծագույն երազանքներից մեկը․ նա երազում էր տեսնել Փարիզը, ցուցադրվել Փարիզի արվեստի սրահներում, լինել Լուվրում։ Գիրքը կներկայացվի նաև Լիբանանում, Իտալիայում։