Աշխարհի առաջին ու ամենահին քառյակը գալա համերգով եզրափակեց 100-ամյակի միջոցառումները (լուսանկարներ)

Աշխարհի ամենահին քառյակը նշեց իր մեկ դարը։ Կոմիտասի անվան ազգային քառյակը 100 տարեկան է։ Մեկդարյա երաժշտական գործունեության հոբելյանական տարին ամփոփվեց Գալա համերգով։

«Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Քառյակը մեկ տարի համերգներով շրջագայեց մարզերում ու եվրոպական քաղաքներում։ Ամենաերկարակյաց մշակութային միավորի հոբելյանական տարվա գլխավոր աջակից «Վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը պարգևատրվեց Կոմիտասի անվան ազգային քառյակի անվան մեդալով.

«Ես չեմ մտաբերում, թե էլ ինչ հայկական նախաձեռնություն կա, որը հարյուր տարի անընդհատ գործում է։ Եթե նույնիսկ կան, կարծում եմ, մեկ ձեռքի վրա կարելի է հաշվել։ Մեզ համար մեծ երջանկություն է լինել Կոմիտասի քառյակի ժամանակակիցը»։

Քառյակը հիմնադրվել է 1924 թվականին։ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի չորս հայ ուսանողները՝ Ավետ Գաբրիելյանը, Լևոն Օհանջանյանը, Միքայել Տերյանն ու Սարգիս Ասլամազյանը։ Երբ ուսանողները հիմնեցին իրենց քառյակը, այն դեռ չէր կոչվում Կոմիտասի անունով։ Տարիների ընթացքում այն տարբեր անուններ է ունեցել՝ Հայկական քառյակ, Պետական քառյակ։ Ի վերջո ընտրվեց Կոմիտասի անունը։

Հարյուրամյա քառյակներ աշխարհում էլ չկան։ Քառյակի հիմնադիրներից ոչ մեկը Հայաստանում չէր ապրում, բայց մեկ դար ապրած երաժշտական միավորում միշտ միայն հայ երաժիշտներ են եղել։ Նրանց Սպիտակ տանը ընդունել է նույնիսկ ԱՄՆ նախագահ Քենեդին։ Նրանց պատկերել են նկարիչները, քանդակել՝ քանդակագործները։ 90 տարի խմբում միայն տղամարդիկ են եղել։

Վերջին համալրման ժամանակ ավելացան երկու կին երաժիշտ։ 155-ամյաԿոմիտասի անունը կրող 100-ամյա քառյակը մեկդարյա պատմության ընթացքում երկու ղեկավար է ունեցել։ 1976թ․Ավետ Գաբրիելյանը Էդուարդ Թադևոսյանին հանձնեց Գվարներիի իր ջութակը և առաջին ջութակահարի տեղը: Նա մինչև օրս էլ ղեկավարում է քառյակը։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ