«Վերածնունդ» հիմնադրամը ներկայացնում է «Վարդանանք. հաղթանակից մինչև մեր օրեր» երաժշտական ֆիլմը։ Նախագիծը փոխանցում է կարևոր գաղափարներ մեր ինքնության և արժեքների մասին՝ վերարժևորելով անցյալ ու գալիք հաղթանակները:


Երգերը կատարում է «Տալույս» երգչախումբը։ Ֆիլմում մեկնաբանություններն անում է ԹովմասԱռաքելյանը։ Նրա խոսքի հիմքում է ընկած Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» ստեղծագործությունը։ Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է։

Նկարահանումները իրականացվել են Տավուշ աշխարհում՝ Գոշավանքում և Աղվեսասարի բարձունքին:


Հիմնական թեման Վարդանանց ճակատամարտն է, ոչ միայն իբրև պատմական իրողություն, այլ նաև որպես գաղափարախոսություն՝ այժմեական գաղափարներով և մնայուն արքետիպերով:

Ֆիլմը պատմերգ է, որտեղ խոսքն ու երգը միաձույլ ներկայացնում են կարևոր գաղափարներ մեր ինքնության և արժեքների մասին՝ վերարժևորելով անցյալ ու գալիք հաղթանակների մեջտեղում մեր այսօրվա վիճակը: Ֆիլմը կհեռարձակվի Արմենիա Հ/Ը եթերում սեպտեմբերի 21-ին: