Ինչ նախագծեր իրականացրեց «Վերածնունդ» հիմնադրամը 2024-ին

«Վերածնունդ» հիմնադրամը 2024 թվականին սկսեց նոր մեգանախագիծ. Մեկ հարթակում հավաքվեցին վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ուպարային մեղեդիները։ Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը հասանելի է բոլոր երաժիշտների ու երաժշտասերների համար:

Այս տարի armenianmusic.am-ի 22 ալբոմ ու 530 ձայնագրություն տեղադրվեց Spotify, itunes, Amazon music ու մյուսհարթակներում։ Բոլոր կատարումները թվայնացվել է համաշխարհային Premium փաբլիշերներիցամենահայտնիի՝ Sony Music-ի միջոցով։

 «Վերածնունդ» հիմնադրամը սկսեց երաժշտական կատարումների նոր հեռուստանախագիծ։ Նախագծի ռեժիսորը Վահե Յանն է։ Առաջին նախագծում ընտրվեցին ֆոլկ-վոկալիստ Անուշիկ Հարությունյանի 8 կատարումները: Նկարահանումներն անցկացվել են Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում: Երաժշտական հոլովակները ցուցադրվել են Արմենիա հեռուստատեսությամբ՝ գրանցելով աննախադեպ բարձր հեռուստառեյտինգ՝ 6, 29R: Նածագիծը հիմնադրամի սոցցանցերում ունեցավ 200 000 դիտում։

Երկրորդ հեռուստանախագծում նկարահանվել է Գեղարդ երգեցիկ խմբի խմբավար, մեներգչուհի, սոպրանո Անահիտ Պապայանը: Ժողովրդական, գեղջակական, հարսանեկան, կենցաղային 7 երգերի հոլովակները նկարահանվել են Ազգային պատկերասրահում։ Ամեն մի երգի համար ընտրվել է մեկ կտավ։ Նախագծի հեռուստաշնորհանդեսը Արմենիա հեռուսընկերության եթերում էր։

«Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ այս տարի լույս տեսան երկու հայ ժամանակակից կին գրողների գքերը՝ Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» և Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավորանցյալը» պատմվածքների ժողովածուն։

Հիմնադրամի շնորհիվ մի ամբողջ տարի տարբեր միջոցառումներով, համերգներով ու հյուրախաղերով իր մեկդարյա հոբելյանը նշեց աշխարհի ամենահին քառյակը՝ Կոմիտասի ազգային քառյակը։ «Վերածնունդ» հիմնադրամը հովանավորեց Կոմիտասի ազգային քառյակի 100-ամյակը։ Ազգային քառյակը համերգներով հանդես եկավ Հայաստանում ու եվրոպական տարբեր քաղաքներում, մասնակցեց Newmag Summerfest-ին ու Newmag Francofest֊ին։ Քառյակի ամփոփիչ համերգն ու հոբելյանական երեկոն նոյեմբերին էր։

2024-ը հիմնադրամի համար նաև վերաբրենդավորման տարի էր։ Վերածնունդն ունի իր նոր տարբերանշանը ու բրենդբուքը։

Գրեթե ավարտին են հասել Քրիստոսի կյանքը ներկայացնող տասներկու կտավների աշխատանքները։«Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2025-ի ամռանը՝ Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու օրը, նկարիչ Միքայել Հարությունյանի 12 կտավները կզարդարեն եկեղեցու ամբողջ խորանը։