«ՀԱՅ ՖԵՍՏ»

Կարևորելով մշակութային կյանքի զարգացումը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2017թ.-ից կանգնած է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի կողքին: Աջակցելով դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումների կյանքի կոչմանը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը և «Վերածնունդը» որդեգրել են մշակութային քաղաքականության ոլորտում որոշիչ ներդրումներ կատարելու առաքելությունը:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003թ.-ին: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):

Ամեն տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հյուրընկալում է բազմաթիվ մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնների նախագահների աշխարհի ամենատարբեր երկրներից՝ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից, Բելգիայից և այլն:

Աշնանային մեկշաբաթյա այս փառատոնի մաս են դառնում երևանյան բազում բեմահարթակներ՝ նոր և հետաքրքիր ներկայացումներով։

«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»
«ՀԱՅ ՖԵՍՏ»