Հայկական ազգային երաժշտական գանձարան ծրագիրը մեկնարկել է 2014-ի փետրվարին, բաղկացած է մի քանի նախագծերից՝
Ծրագիրը սկսելու համար ընտրվեցին հայկական ավանդական երաժշտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայից և փորձառու երաժշտական մենեջերներ: Այնուհետև մրցույթներ կազմակերպվեցին հայկական հոգևոր, աշուղական և ժողովրդական երգերի կատարողներին ընտրելու համար։ 2014-ի փետրվարին ստեղծվեց նաև 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը։ Ընդամենը 4 ամսում երգչախումբը ձայնագրեց 5-15-րդ դարերում ստեղծված 60 հոգևոր-եկեղեցական երգեր։ 2014-ի հուլիսից մինչև 2015-ի մայիս AP records-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավելի վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր, աշուղական: Ձայնագրմանը զուգահեռ՝ ստեղծվեց armenianmusic.am երաժշտական առցանց պորտալը, որում տեղակայվեցին բոլոր ձայնագրությունները: Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների: Ստեղծագործությունների ցանկում են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական տարբեր շրջանների երգեր ու նվագներ: Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այն հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգ ուղեկցվում է թեմատիկ նկարազարդմամբ։ Հատուկ այդ ձայնագրությունների համար արված նկարազարդումների հեղինակները անվանի նկարիչներ են նաև Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստական քոլեջի ուսանողներ։
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝