Նարեկացու Վերածնունդ

Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական է, աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ 36-րդ տիեզերական վարդապետը համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։

NAREKATSI.COM

Նարեկացու թողած մեծագույն ժառանգությունը հանրության լայն շերտերին ներկայացնելու նպատակով 2017-ին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց նյութեր հավաքել Գրիգոր Նարեկացուն նվիրված կայքի բովանդակությունը ստեղծելու համար։ Narekatsi.com կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Ներառում է Նարեկացու կենսագրությունը, նրան նվիրված ֆիլմերի, հաղորդումների, հոդվածների հղումներ։ Կայքում զետեղված են ավանդազրույցներ, տաղեր, գանձեր, աղոթքներ և այլ ստեղծագործություններ՝ տարբեր տարիների և երկրների հրատարակություններով։ Աշխատանքներ են տարվում «Մատեան Ողբերգութեան» պոեմի իտալերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն և այլ լեզուներով թարգմանությունների ձեռքբերման ուղղությամբ։ Կայքը հնարավորություն է տալիս բովանդակությունը կարդալ տեքստային և/կամ գրքային տարբերակով։ Narekatsi.com կայքում կա նաև Նարեկավանքին նվիրված բաժին՝ վանքի մասին տեղեկություններով և նկարներով։

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվեց 2018-ի մարտի 21-ին: Քանդակագործը Դավիթ Երևանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018-ի ապրիլի 5-ին: Բացմանը մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Հայաստանի և այլ երկրների քաղաքական, հոգևոր և մշակութային բազմաթիվ գործիչներ։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդը կտեղադրվի Էջմիածնում։ Բրոնզե քանդակն ունի 2 մետր բարձրություն: Պատրաստվել է Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում։ Արձանի տեղադրումն ընդգծում է նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը:

Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ
Նարեկացու Վերածնունդ

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայտնի միջնադարյան միստիկ բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու Մատյանը մեզ հասած գրական ժառանգության կարևորագույն նմուշներից է, համարվում է հայ միջնադարյան պոեզիայի գլուխգործոցներից մեկը։ Պոեմը պատմական և գրական ահռելի արժեք է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ամբողջ աշխարհի: Կան աշխատության բազմաթիվ օրինակներ՝ թարգմանված և տպագրված տարբեր լեզուներով: Սակայն առավել արժեքավոր են Մատյանի առաջին ձեռագիր օրինակները:
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2013-ին գնեց «Մատյան Ողբերգության» աշխատության 16-րդ դարի ձեռագիրը։ Կարևորելով արժեքավոր, եզակի ձեռագրի պահպանումը այն նվիրաբերեց Մատենադարանին, որը աշխարհում հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման, ուսումնասիրման ամենահարուստ կենտրոններից մեկն է:
2014-ին Մատյանի մեկ այլ արժեքավոր ձեռագիր՝ այս անգամ 14-րդ դարի, «Վերածնունդ» հիմնադրամը նույնպես գնեց և ի պահ տվեց Մատենադարանին։

«ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» ՊՈԵՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՐՑՈՒՅԹ

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2018-ի հոկտեմբերի 13-ին հայտարարեց Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին նվիրված հուշակոթողի միջազգային մրցույթ։ Հուշակոթողը պետք է ընդգծեր Գրիգոր Նարեկացու և նրա պոեմի համամարդկային հոգևոր և մշակութային արժեքը։

Ժյուրիում ընդգրկվեցին ճանաչված քանդակագործներ, ճարտարապետներ, հոգևորականներ, արվեստաբաններ և նարեկագետներ։ Մրցույթն ու ժյուրիի գնահատականներն առցանց էին։

Դեկտեմբերի 17-ին ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Սահակ Պողոսյանը, Գեղամ Աբրահամյանը և Աշոտ Հարությունյանը դարձան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներ, ստացան դրամական պարգևներ՝ 5000, 3000 և 2000 դոլար։

Հուշարձանը տեղադրվելու է Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Այլ