Սարոյան Հաուս

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016թ․-ին գնեց Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունը և այդ պահից ազդարարվեց «Սարոյան հաուս» նախագծի սկիզբը: Նախագիծը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնել Վիլյամ Սարոյանի ամբողջական կերպարն ու խառնվածքը, բացահայտել նրա մինչ այս անհայտ կողմերը և ներկայացնել այն ոչ ստանդարտ լուծումներով:

Գրիֆիթ վեյ 2729 հասցեում գտնվող տունը, որտեղ Վիլյամ Սարոյանը անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները, 2018թ․-ի օգոստոսի 31-ին, գրողի 110-ամյակին, վերաբացվեց որպես տուն-թանգարան: Նշանավոր գրողի լիարժեք ներկայացման համար նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել Վիլյամ Սարոյանի հետ առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկաներ, ֆիլմեր ու ձայնագրություններ: Սրահներում սարոյանական միջավայրի ապահովման համար հնչում են Վիլյամ Սարոյանի երաժշտական արխիվից ձայնագրություններ, իսկ սրահներից մեկում ներկա է հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով: «Սարոյան հաուս» -ը կդառնա սարոյանագիտության կենտրոն, կգործի ուսումնասիրությունների սենյակ:

Սարոյան Հաուս
Սարոյան Հաուս
Սարոյան Հաուս
Սարոյան Հաուս
Սարոյան Հաուս
Սարոյան Հաուս
Սարոյան Հաուս
Սարոյան Հաուս
Սարոյան Հաուս

Նշանավոր գրողի լիարժեք ներկայացման համար նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել Վիլյամ Սարոյանի հետ առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկաներ, ֆիլմեր ու ձայնագրություններ: Սրահներում սարոյանական միջավայրի ապահովման համար հնչում են Վիլյամ Սարոյանի երաժշտական արխիվից ձայնագրություններ, իսկ սրահներից մեկում ներկա է հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով: «Սարոյան հաուս» -ը կդառնա սարոյանագիտության կենտրոն, կգործի ուսումնասիրությունների սենյակ:

Թանգարանը իր բոլոր նորարարական լուծումներով տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես նշանավոր Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինը աշխարհում: Նախագծի շնորհիվ Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր:
«Սարոյան հաուս» նախագծի ստեղծումից հետո Հայաստանում բացվեց Սարոյանասերների ակումբը, որում ներգրավված են Վիլյամ Սարոյանին ճանաչողներն ու սիրողները, սարոյանագետներն ու ուսանողները: Ծրագրի զարգացումներին կարող եք հետևալ saroyanhouse.com կայքի միջոցով։

Այլ