Ծրագրեր

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ 2013-ին ստեղծվել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, 2014-ին՝ «Մշակութային Վերածնունդ»-ը։ 2017-ին երկու հիմնադրամները միավորվել են և այսօր շարունակում են գործել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով։ Մեր հիմնական ուղղություններն են`

«ՀԱՅ ՖԵՍՏ»

Կարևորելով մշակութային կյանքի զարգացումը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2017թ.-ից կանգնած է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի …

Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»

2017 թվականից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի մեկենասությամբ սկսվել է Հայաստանի ռադիոյի ձայնադարանի թվայնացումը …

Գրքերի տպագրություն

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, կարևորելով մեր երկրի ունեցած մեծագույն ինտելեկտուալ ժառանգության պահպանումը և տարածումը ոչ միայն Հայաստանում, այլև այլ տարածաշրջաններում, իրականացրել է մի շարք գրքերի հրատարակումներ և վերահրատարակումներ, որոնցից են Կոմիտասի «Հազար ու մի խաղ»-ը, Մակար Եկմալյանի «Սուրբ պատարագ»-ը, «Ժամագիրք»-ը։

«Տղամարդիկ» արձանախումբ և «Վարք հավերժության»

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, կարևորելով մեր երկրի ունեցած մեծագույն մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը ոչ միայն Հայաստանում, այլև այլ տարածաշրջաններում, իրականացրել է մի շարք արձանների տեղադրման ծրագրեր, որոնցից են Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» (Երևան), Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» (Երևան) և նույն քանդակագործի Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշարձանը (Վատիկան)։

Քան Ակադեմիա Հայաստան

«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին և առաջնորդվում է «Ապահովել անվճար, համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։