Ծրագրեր

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ 2013-ին ստեղծվել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, 2014-ին՝ «Մշակութային Վերածնունդ»-ը։ 2017-ին երկու հիմնադրամները միավորվել են և այսօր շարունակում են գործել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով։ Մեր հիմնական ուղղություններն են`

Ֆոտոռեպորտաժ «Վերածնունդ» հիմնադրամի երաժշտական-մշակութային բացառիկ նախագծից

Հիմնադրամը հավաքել, մշակել ու նոտագրել է վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները։ 1920- 2020 թվականների հայ ամենահայտնի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների լավագույն երգերը notes.armenianmusic.am կայքում են։ Դրանք հասանելի են բոլոր երաժիշտների ու կատարողների համար։ Նախագծի ղեկավար Արաքսյա Մուշեղյանն ասում է, որոշեցին երգերը նոտագրել ու մեկ տեղում հավաքել, […]

Armenian music նախագիծն ամբողջությամբ թվայնացվել է. 530 ձայնագրություն Spotify, itunes, Amazon music հարթակներում է

Armenianmusic.am կայքն ամբողջությամբ թվայնացվել է ու հասանելի դարձել ամենահայտնի թվային երաժշտական հարթակներում։ 530 ձայնագրություն ու 22 ալբոմ Spotify, itunes, Amazon music ու մյուս հարթակներում են։ Բոլոր կատարումները թվայնացվել է համաշխարհային Premium փաբլիշերներից ամենահայտնիի՝ Sony Music-ի միջոցով։ Փաբլիշինգը երաժշտության նյութական իրավունքների միջազգային պաշտպանության համակարգ է, որն այդ ձայնագրությունները հասանելի է դարձնում աշխարհի տարբեր ծայրերում, հնարավոր բոլոր […]

Կոմիտասի անվան ազգային քառյակի հոբելյանական համերգների գլխավոր աջակիցը «Վերածնունդ» հիմնադրամն է

Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսին հյուրախաղերով Իտալիայում ու Գերմանիայում էր։ Քառյակը նշում է հիմնադրման 100-ամյա հոբելյանն ու Կոմիտաս Վարդապետի 155-ամյակը։ Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգների գլխավոր աջակիցը «Վերածնունդ» հիմնադրամն է։ Հոբելյանական համերգները հնարավորություն տվեցին քառյակին ևս մեկ անգամ եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել հայկական ազգային երաժշտությունը։ Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսի 1-ին ելույթ […]

Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի

12 կտավ կզարդարեն Սուրբ Հակոբ եկեղեցու խորանը (տեսանյութ)

Այս կտավները շուտով կտեղափոխվեն Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Ավետարանական գլխավոր թեմաները եկող տարի կզարդարեն եկեղեցու խորանը։  Սուրբ Հակոբ եկեղեցին նորոգվեց ու վերաօծվեց  2012 թվականին, որից հետո «Վերածնունդ» հիմնադրամը որոշեց եկեղեցու ներսում, խորանի ամբողջ երկայնքով ներկայացնել Քրիստոսի կյանքը։ Միքայել Հարությունյան, նկարիչ. «Գլխավոր դրվագներն են՝ Ավետում, Ծնունդ, Քրիստոսի մկրտությունը, նրա հրաշագործությունը, Պայծառակերպություն, Մուտքը Երուսաղեմ, Վերջին ընթրիք, Խաչելություն, […]

Արմեն Մարտիրոսյանը՝ հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանի մասին (տեսանյութ)

«Վերածնունդ» հիմնադրամը 2024 թվականին սկսեց նոր մեգանախագիծ. Մեկ հարթակում հավաքվեցին վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները։ Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը հասանելի է բոլոր երաժիշտների ու երաժշտասերների համար: Խորհրդային եւ հետխորհրդային ժամանակների փոփ ու էստրադային հայտնի երգերը Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ կպահպանվեն ու կփոխանցվեն երաժիշտների […]

Միքայել Ավետիսյան. Մեր հայ երգի մեծ ժառանգությունը վերջապես կլինի հասանելի բոլորին (տեսանյութ)

2024-ին «Վերածնունդ» հիմնադրամը մեկ հարթակում հավաքել է վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները։ Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը հասանելի է բոլոր երաժիշտների ու երաժշտասերների համար: Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանի գաղափարի հեղինակը Միքայել Ավետիսյանն է։ ՀՀ վաստակավոր արտիստ ու դիրիժոր Ավետիսյանի խոսքով, նախագծի իրականացումը եղել է իր […]