Ծրագրեր

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ 2013-ին ստեղծվել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, 2014-ին՝ «Մշակութային Վերածնունդ»-ը։ 2017-ին երկու հիմնադրամները միավորվել են և այսօր շարունակում են գործել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով։ Մեր հիմնական ուղղություններն են`

Դարեր անց Նարեկացու «Մատյան ողբերգությունը» կրկին ձեռագիր, այն էլ՝ գեղագիր (լուսանկարներ)

Տևական ժամանակ անց ու այն էլ գեղագրորեն Ռուբեն Մալայանը գրի է առնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» կոթողը։ Գաղափարի հեղինակը «Վերածնունդի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանինն է։ Գեղագիր Ռուբեն Մալայանի պատկերացմամբ՝ իր աշխատանքը մի ճանապարհ է, որի մի մասն արդեն անցել է։ «Մատյան ողբերգությունն» ունի 95 գլուխ և ավելի քան 368 հազար տառ։ Ձեռագրի համար ընտրվել է իտալական, […]

«Վերածնունդ» հիմնադրամի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմն արժանացել է «Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր» մրցանակին

Ապրիլի 16-ին տեղի է ունեցել Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը։ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմն արժանացել է «Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր» մրցանակին: Ֆիլմի օպերատոր Արթուր Ղարայանը գրել է. «Կարոտով եմ հիշում նկարահանման դժվար, ցուրտ, բայց ջերմ հիշողություններով լիքը օրերը…Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ իմ օպերատորական թիմին, «Վերածնունդ» հիմնադրամին նվիրումով աշխատանքի համար։ Շնորհավորում եմ Վահե Յանին ու Վահե […]

«Վերածնունդ» հիմնադրամը՝ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության գործընկեր

Երևանում ապրիլի 30-ին տեղի ունեցավ հայկական երաժշտական աշխարհում նշանակալից իրադարձություն՝ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպած «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված այդ միջոցառումը միտված էր արժևորելու հայ երաժշտարվեստի ձեռքբերումները և խրախուսելու տաղանդավոր կատարողներին: Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ստեղծվել է հայաստանյան երգարվեստում որակական և արդիական փոփոխություններ իրականացնելու նպատակով: «Խազեր» մրցանակաբաշխությունը դարձավ այդ առաքելության […]

«Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Եղվարդի 7 գրադարան համալրվեց 500 գրքով

Newmag-ի ու «Վերածնունդ» հիմնադրամի գրքատվության հաջորդ կանգառը Եղվարդ համայնքն էր: 500 գիրք նվիրեցին Եղվարդի կենտրոնացված գրադարանային համակարգ ՀՈԱԿ-ի 7 գրադարաններին: Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով «Վերածնունդ» հիմնադրամին, ընդգծեց, որ սա աննախադեպ նվեր է գրադարանի համար. «Մեր ընթերցողների համար շատ մեծ նվեր է: Կարծում եմ, մտնելով գրադարան, հենց առաջին հայացքից կռահեցիք, թե ինչքան ենք […]

Ուխտագնացության դեպի Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղ

«Վերածնունդ» հիմնադրամը շոու-բիզնեսի, մշակույթի ու արվեստի գործիչներին հրավիրել էր Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղ՝ ուխտագնացության։ Միջոցառման ընթացքում եղավ այցելելություն «Յոթ վերք» և «Սուրբ Նարեկ» մատուռները, իսկ հետո նաև՝ Սուրբ Հակոբ եկեղեցի։ Ներկաները ծանոթացան գյուղի սրբատեղիներին։ Դրանցից մեկը Նարեկի մատուռն է, որը տարիներ առաջ կոչվել է Պատեի տուն։ «Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը պատմեց, որ այդ տանը […]