
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016-ին գնեց Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունը և այդ պահից ազդարարվեց «Սարոյան հաուս» նախագծի սկիզբը: Նախագծի նպատակն էր ոչ ստանդարտ, նորագույն տեխնոլոգիական լուծումներով նորովի բացահայտել Սարոյանին, ներկայացնել նրա ամբողջական կերպարն ու խառնվածքի գուցե մինչև օրս շատերի համար անհայտ առանձնահատկությունները:
Գրիֆիթ վեյ 2729 հասցեում գտնվող տունը, որտեղ Վիլյամ Սարոյանը անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները, 2018-ի օգոստոսի 31-ին, գրողի 110-ամյակի առթիվ, վերաբացվեց որպես տուն-թանգարան:
Սարոյանին լիարժեք ներկայացնելու համար ստեղծվեց սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքվեցին անձնական իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկաներ, ֆիլմեր ու ձայնագրություններ: Սրահներում սարոյանական միջավայրն ամբողջացնելու համար հնչում են ձայնագրություններ Վիլյամ Սարոյանի երաժշտական արխիվից, իսկ սրահներից մեկում այցելունին դիմավորում է հնեց ինքը Սարոյանը՝ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով: «Սարոյան հաուս» -ը կդառնա սարոյանագիտության կենտրոն: