22 Հոկտեմբերի, 2026

Լիլիթ Հարությունյան. Ինչպես իրագործվեց «Հայկական ազգային երաժշտական գանձարանը»

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը սկսելու համար նախ ընտրվեցին հայկական ավանդական երաժշտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայից և փորձառու երաժշտական մենեջերներ:

2014-ի հուլիսից մինչև 2015-ի մայիս AP records-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավելի վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր, աշուղական: Ձայնագրմանը զուգահեռ՝ ստեղծվեց armenianmusic.am երաժշտական առցանց պորտալը, որում տեղակայվեցին բոլոր ձայնագրությունները։

Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այն հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգ ուղեկցվում է թեմատիկ նկարազարդմամբ։

«Բարի լույսի» տաղավարում նախագծի մասին խոսել է «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» համակարգող, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասախոս Լիլիթ Հարությունյանը։