Armenia TV-ին շարունակում է ներկայացնել «Վերածնունդ» հիմնադրամի գործունեությունը: Այս անգամ անդրադարձել են ևս մեկ ֆունդամենտալ նախագծի՝ Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանին։
«Վերածնունդը» մեկ հարթակում հավաքել է վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները։
Նախագծի գլխավոր պրոդյուսերն Արթուր Ջանիբեկյանն է, գաղափարը` դիրիժոր Միքայել Ավետիսյանինը, երաժշտական խմբագիրը երգահան Արմեն Մարտիրոսյանն է, համակարգողը՝ Հասմիկ Չախմախչյանը։
Նախագծի մասին տաղավարում պատմել է կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, «Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարան» նախագծի ղեկավար Արաքսյա Մուշեղյանը։
2024 թվականին ս«Վերածնունդ» հիմնադրամը սկեց նախագիշը։ Հիմա արդեն Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը հասանելի է բոլոր երաժիշտների ու երաժշտասերների համար:
Խորհրդային և հետխորհրդային ժամանակների փոփ ու էստրադային հայտնի երգերը Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ կպահպանվեն ու կփոխանցվեն երաժիշտների հաջորդ սերունդներին։
Առաջին փուլում նոտագրվել և թվայնացվել են 1920-2020 թվականների հայ անվանի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների գործերը՝ Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, Առնո Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան, Հայկո, Էլվինա Մակարյան եւ հայտնի այլ անուններ։ Նոտաների մի մասը հիմնադրամին տրամադրել են հեղինակների, կոմպոզիտորների կամ նրանց իրավահաջորդների ժառանգները։ Նախագիծը պահպանում է հեղինակային բոլոր իրավունքները։