«Շարմ» ընկերությունը և «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացրեցին սիրո, հիշողությունների և ժամանակի մասին նոր վեպ՝ «Երբ ծաղկում է ծիրանենին»։ Գիրքը հրատարակել է Newmag-ը, հեղինակը՝ Վիգեն Ջակոկաջյանն է։ Գիրքը հրատարակվել է երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն։
«Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 70-ականների երևանյան ոճով ու հուշերով։ Հյուրերին մուտքի մոտ դիմավորում էր Լեոնիդ Բրեժնևը, որի այցը Երևան գրքում գլխավոր իրադարձություններից մեկն է։

Պատմության դեպքերը տեղի են ունենում 1974 թվականի Երևանում։ Գլխավոր հերոսներն երեք ընկերներ են, որոնց պարզ ու կանխատեսելի կյանքը վերածվում է լարված, վտանգավոր իրականության։

«Շարմ» ընկերության հիմնադիր Ռուբեն Ջաղինյանը հայտնեց, որ գրքի հիման վրա կնկարահանվի նաև ֆիլմ. «Այս պատմությունն ու հերոսները բոլորիս կվերադարձնեն 70-ականների Երևան։ Շնորհակալ եմ Արթուր Ջանիբեկյանին, որ գրքի հիման վրա կնկարահանվի նաև ֆիլմ։ Կարծում եմ` այս սցենարով ֆիլմը շատ հետաքրքիր կլինի»։
Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը գիրքը համեմատեց «Մի անգամ Ամերկայում» ֆիլմի հետ, այս գրքի մոտիվը՝ «Մի անգամ Երևանումն է».
.jpeg)
«Newmag-ի համար մեծ պատիվ է հրատարակել այս երկլեզու գիրքը։ Այն միջազգային չափանիշներով, մրցունակ վեպ է։ Պատմությունը 74 թվականին ապրող ընկերների մասին է։ Ընթերցողներն երկար ժամանակ տպավորությունների տակ կլինեն։ Սյուժեն հետաքրքիր է, պամությունը չի ձանձրացնում։
Գրքի գործընկերները «Շարմն» ու «Վերածնունդ» հիմնադրամն են։ «Վերածնունդի» համար կարևոր է ստեղծել մշակութային արժեք, որը կմիավորի անցյալն ուապագան»։

Երեկոյի 70-ի տրամադրությունն ապահովեց «Ֆունիկուլյոր» խումբը։ Երաժշտական ղեկավար Գարիկ Սարիբեկյանն ու մեներգչուհի Սոնա Ումրոյանը ներկայացրեցին երևանյան երգեր, որոնք համահունչ էին «Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի պատմությունն ու իրադարձություններին։