Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագիրն անդրադարձել է «Վերածնունդ» հիմնադրամի եզակի նախաձեռնություններից մեկին: Հիմնադրամի աջակցությամբ Սուրբ Հակոբ եկեղեցում ստեղծվել և տեղադրվել է 12 սրբապատկերներից բաղկացած շարք, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարևոր դրվագները։ 12 սրբապատկերների տեղադրումը կարևոր նախաձեռնություն է հայկական հոգևոր արվեստի պահպանման, զարգացման և ժամանակակից ներկայացման տեսանկյունից։ Սա «Վերածնունդ» հիմնադրամի այն ծրագրերի շարքում է, որոնց միջոցով հիմնադրամը փորձում է համադրել ազգային մշակույթը, հոգևոր ժառանգությունն ու ժամանակակից գեղարվեստական մոտեցումները։
Տաղավարում ծրագրի մասին պատմել է սրբապատկերների հեղինակը՝ նկարիչ Միքայել Հարությունյանը: