23 Նոյեմբերի, 2026

Անդրադարձ՝ «Վարդանանք․ հաղթանակից մինչև մեր օրեր» երաժշտական ֆիլմին

Այս շաբաթ «Բարի լույսն» անդրադարձել է «Վերածնունդ» հիմնադրամի բացառիկ նախագծերից մեկին՝ «Վարդանանք․ հաղթանակից մինչև մեր օրեր» երաժշտական ֆիլմին։

Ստեղծագործությունները կատարել է «ՏաԼույս» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարիա Գալստյանի ղեկավարությամբ։

Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, իսկ դաշնակահարը՝ Լենա Թորոսյանը։

Հաղորդման տաղավարում աստվածաբան, պրոդյուսեր, «Վարդանանք. հաղթանակից մինչև մեր օրեր» հեռուստաֆիլմի սցենարի հեղինակ Թովմաս Առաքելյանը ներկայացրել է բացառիկ նախագիծը: