2023-ը «Վերածնունդ» հիմնադրամում. հոգևոր-երաժշտական ֆիլմ, հեռուստանախագծեր, գրական ամսագիր, կայքի բրենդինգ (տեսանյութ)

Հնեվանք, Կապուտնի Սուրբ Մինաս, Գեղարդավանք, Սանահին.  Յոթ խորհրդանշական հայկական եկեղեցիներ, որտեղ հնչեցին Նարեկացու հինգ տաղերը։ Հինգ տաղ ու երկու միջնադարյան երգ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագդաղենացին» դարձան վերածնունդ հիմնադրամի «Տաղ․ հոգու Ճանապարհ» երաժշտական ֆիլմի գլխավոր սյուժեն։

Հոգևոր ու հուզիչ կադրերից բացի, Ֆիլմում օգտագործվել են նաև 92-ի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման կադրերը։ «Տաղ․ հոգու Ճանապարհ» ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Արթուր Ջանիբեկյանն է։ Ռեժիսորը՝ Վահե Յանն է, համահեղինակն ու տաղերի մենակատարը՝ Վահե Բեգոյանը։ Մտահաղացումն Արտակ Ալեքսանյանինն է։ Ֆիլմը գրեթե մեկ շաբաթ ցուցադրվեց նախ Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում։ Եվս մեկ ցուցադրություն էլ եղավ Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճարում։ Իսկ հետո նաև Գյումրիում։ «Տաղ. Հոգու ճանապարհ» ֆիլմի մյուս ցուղցադրությունը այդ ժամանակ դեռ շրջափակված Արցախում էր։

Ցուցադրություններից մի քանի ամիս անց «Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր-երաժշտական ֆիլմը մասնակցեց ԱՊՀ երկրների միջազգային փառատոնին։ Եվս մեկ երաժշտական նախագիծ «Վերածնունդ» հիմնադրամն իրականացրեց Արմենիա հեռուստաընկերության հետ։ «Երգեր ազգային երաժշտական գանձարանից» հեռուստահամերգը հիմնադրամի ամենամեծ ծրագրերից է։ «Հայկական ազգային երաժշտական գանձարանից» ընտրվեց 10 երգ, որոնք կատարեցին  Թովմաս Պողոսյանն ու «Սայաթ Նովա» անսամբլը։

                                                                                                                                                                 

Մի քանի ամիս անց Արմենիա հեռուստաընկերությունը և «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացրեցին «Հայկականազգային երաժշտական գանձարանից» ևս 10 երգ,  այս անգամ «Ակունք» ազգագրական խմբի կատարմամբ:

Մեկ հուշագիր ու համատեղ մեկ եզակի նախագիծ։ «Ռադիոջանի»  ու «Վերածնունդ» հիմնադրամի հուշագրով՝ ավելիքան 500 երգ և երաժշտություն, որոնք տեղադրված են armenianmusic.am կայքում,  2022-ի նոյեմբերից կարելի է լսել նաև«Ռադիոջանի» եթերում: Հայկական ժողովրդական, գործիքային և եկեղեցական այդ երգերը մի քանի տարի շարունակ ձայնագրել ու վերաձայնագրել են Հայաստանի լավագույն մասնագետները։

Անցած տարի «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակվեց նաև «Ինքնագիր» ամսագիրը: 2005-ից հրատարակվող գրական հանդեսի նոր՝ 10-րդ համարի թեման պատերազմն է՝ ինքնաբուժում գրականության միջոցով։ Համարը նվիրված է Վահան Իշխանյանի հիշատակին:

Հիմնադրամի բոլոր նախագծերը, ֆիլմերը «Վերածնունդ» հիմնադրամի կայքում են։ rf.am-ի բրենդավորումից հետո փոխվել են հիմնադրամի լոգոտիպն  ու վիզուալ լուծումները։ Մշակվել է հիմնադրամի նոր ռազմավարությունը, որոշվել, որ կկիրառվի հիմնադրամի հայերեն՝ «Վերածնունդ» տարբերակը։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ