Ավարտվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին նվիրված քանդակագործության մրցույթի աշխատանքների ընդունման փուլը։ Կայքում կար շուրջ 140 գրանցված քանդակագործ, 75 հայտադիմում։ Առջևում գնահատման փուլն է։ Ժյուրիի 8 անդամները կգնահատեն ներկայացված հայտադիմումները, և վերջնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 15-ին։
Հիշեցնում ենք, որ մրցույթը հայտարարվել էր հոկտեմբերի 13-ին, և հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն էր։ Հուշարձանը կտեղադրվի մայրաքաղաքի հենց սրտում՝ Կաթողիկե Ս. Աստվածածին և հարակից նորակառույց Ս. Աննա եկեղեցիների բակում։
Առավել մանրամասն մրցույթի մասին | Մրցույթ
Նարեկացու մասին | Նարեկացի