«Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր երաժշտական ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիում

«Վերածնունդ» հիմնադրամի Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված «Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր-երաժշտական ֆիլմը երեք օր կցուցադրվի Գյումրիում: Պրեմիերայից հետո ևս 10 օր ցուցադրվեց Մոսկվա Կ/Թ-ի մեծ էկրանին։ Բացի այդ, ևս մեկ բացառիկ ցուցադրություն էլ տեղի ունեցավ Արցախում, լեփ-լեցուն դահլիճում։

Գյումրեցիների բուռն արձագանքից հետո «Վերածնունդ» հիմնադրամը որոշեց, որ ֆիլմը կցուցադրվի նաև հայրաքաղաքում։ Երեք բացառիկ ցուցադրություն՝ մայիսի 8-ին, 9-ին, 10-ին, Հոկտեմբեր կինոթատրոնում, 18:00:

Ֆիլմի համար ընտրվել է յուրահատուկ ձևաչափ։ Տաղերի մենակատարը, ինչպես նաև սցենարի համահեղինակն ու խորհրդականը Վահե Բեգոյանն է։ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, մտահղացման հեղինակը՝ Արտակ Ալեքսանյանը:

Նկարահանումները կատարվել են միջադարյան ճարտարապետության գլուխգործոց Հնեվանքում, Կապուտնի Սուրբ Մինասում, Գեղարդավանքում ու Սանահինի վանքում։ Օգտագործվել են նաև 92-ի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման, Ղազանչեցոցի, Եռաբլուրի կադրեր։

Հոգևոր երաժշտական նախագծում ներառված է Գրիգոր Նարեկացու 5 եւ 2 միջնադարյան տաղ, որոնց հեղինակների անունները հայտնի չեն ու մեզ են հասել Կոմիտասի գրի առնվելու շնորհիվ: Նարեկացու տաղերն առավել քան արդիական են, դրանք հնչում են դարերի խորքից ու ուղեցույց հանդիսանում նաեւ մեր օրերում: