Արցախում ցուցադրվել է «Վերածնունդ» հիմնադրամի «Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր-երաժշտական ֆիլմը (տեսանյութ, լուսանկարներ)

Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված «Տաղ․ հոգու Ճանապարհ» ֆիլմը ցուցադրվել է Արցախում։ Պրեմիերան անցել է լեփ-լեցուն դահլիճում: Հանդիսատեսը հեռացել է դրական հույզերով և տպավորված։

«Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ներկայացուցիչ Նարինե Աղաբալյանի խոսքով, շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար այս ֆիլմը ճեղքեց գոնե հոգևոր շրջափակումը. «Այսօր ամբողջ հայ ժողովուրդն է հոգևոր շրջափակման մեջ և շատ կարևոր է ճեղքել այդ շրջափակումը։ Այս ֆիլմը հիշեցում է մեր առաքինի էության մասին, այն մասին, որ պետք է ապաշխարենք, ինքնամաքրվենք, կառչենք մեր արմատներից և մեր հոգևոր արժեքներից և աղոթք հնչեցելով առ Աստված ու ապավինելով մեր ուժին՝ վերընձյուղվենք ու նորից վերածնվենք»։

Ֆիլմը կառուցված է Նարեկացու հինգ տաղերի հիման վրա: Հինգ տաղից բացի, ֆիլմում կա նաև միջնադարյան երկու տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագդաղենացին»: Արցախի թեմի քարտուղար Դավիթ Փաշայանի խոսքով՝ ֆիլմը հատկապես կարևոր էր հիմա. «Այսօր տեսանք նոր ծնված Նարեկացու մասին ֆիլմը, որը ինչպես տեսանք բոլորս ինչքան ներշնչեց բոլորին, շատերի համար նորություն էր Նարեկացու տաղերը, գործերը, Նարեկացու ընթացքը։ Շատերի համար ամփոփում էր, շատերի համար վերագտնում էր, հույս էր, ևս մեկ անգամ դեպի Աստված քայլելու առիթ էր»։

Ֆիլմի նկարահանումներն անցել են հայկական յոթ խորհրդանշական եկեղեցում։ Ընտրվել են քիչ այցելվող, բայց միջադարյան ճարտարապետության գլուխգործոց Հնեվանքը, Կապուտնի Սուրբ Մինասը, Գեղարդավանքն ու Սանահինի վանքը։ Օգտագործվել են նաև 92-ի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման կադրերը։ 2020-ի պատերազմի ժամանակ վիրավոր Ղազանչեցոցը տեսած հանդիսատեսին ֆիլմից ավելի շատ Եռաբլուրի ու Շուշիի կադրերը հուզեցին. «Ինձ համար շատ սրտառուչ էր այդ պահերը, և իմ հոգում այդ համեմատությունը ես ևս արեցի Երուսաղեմի հետ և կարծում եմ, որ եթե մենք բոլորս ազգովի դարձի գանք, ազգային գաղափարախոսություն ունենանք, հոգևոր աճ արձանագրենք, ինչպես ճգնավորն է ճգնում ներսում, էտ լույսը պահպանենք մենք կկարողանանք նաև արժանի լինել, հետ դառնալ Շուշի»։

«Տաղ․ հոգու Ճանապարհ» ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Արթուր Ջանիբեկյանն է, ռեժիսորը՝ Վահե Յանը, համահեղինակն ու տաղերի մենակատարը՝ Վահե Բեգոյանը։ Մտահաղացումն Արտակ Ալեքսանյանինն է։ Դիտումից հետո հանդիսատեսը ֆիլմի նկարահանող խմբի հետ հանդիպեց առցանց: Ֆիլմը հանդիսատեսին տվել է ինքնամաքրման, Աստծուն մոտ գտնվելու հնարավորություն: Հեղինակները ֆիլմի ստեղծման առանցքում ունեցել են նաև այդ գաղափարը:

Արտակ Ալեքսանյան, «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի մտահղացման հեղինակ. «Վահե Բեգոյանին համարում եմ լավագույն կատարողներից մեկը։ Փորձել ենք ցույց տալ եկեղեցու ներսն ամբողջ գեղեցկությամբ, ցույց տալ ժամանակակից վիզուալ էսթետիզմով: Սցենարիստների թագն ու պսակը կարելի է համարել Շուշիի համեմատությունը Նարեկացու հետ, և ես ամբողջովին համաձայ եմ նրանց հետ, որ Շուշին մեր Երուսաղեմն է»:

Վահե Բեգոյան, «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի սցենարի համահեղինակ ու տաղերի կատարող. «Մինչև մենք մեր հոգևոր կյանքում, մեր ազգային մտածելակերպի մեջ չունենանք այդ հստակ ընթացքը դեպի ուր, ֆիզիկական շրջափակումը շատ անկարևոր բան կդառնա, որովհետև այստեղից ելքից հետո մենք պիտի իմանանք մեր անելիքը, մեր գնալու տեղը»։

Վահե Յան, «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր. «Վստահ եմ, որ ինչպես և ֆիլմում փորձեցինք ցույց տալ, որ փրկությունը դա կլինի մեր ներքին ինքնամաքրումը, որովհետև մենք որքան երես ենք թեքում Աստծուց, այնքան թշնամին ավելի ու ավելի է մոտենում, ավելի ու ավելի է հարձակվում մեզ վրա և ավելի ու ավելի է մեր կենսական տարածքներից վերցնում, ինչքան մենք մոտենում ենք Աստծուն, այնքան մենք ուժեղ ենք լինում»:

«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը ցուցադրվել է Արցախի «Մեր սարերը» կոչվող կենտրոնում: Հանդիսատեսի հետաքրքրությունը մեծ էր, հոգևոր, մշակութային նախաձեռնություններ էլի կլինեն: