3 Նոյեմբերի, 2022

Հարություն Կալենցի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը կներկայացվեն նորովի

Հարություն Կալենցի կյանքն

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամում տեղի ունեցավ Հարություն Կալենցին նվիրված նոր նախագծի առաջին փուլի ամփոփումը։ Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողները ստեղծել են կտավներ՝ յուրաքանչյուրն ընտրելով նկարչի անցած ճանապարհից մեկ դրվագ։

«Կալենց» նախագիծը նպատակ ունի հանրահռչակելու Հարություն Կալենց նկարչին, ներկայացնելու Կալենց արվեստագետին համաշխարհային արվեստի համատեքստում, հասանելի և գնահատված դարձնելու նրա արվեստն աշխարհում՝ ինչպես մասնագիտական հարթակներում, այնպես էլ արվեստասերների շրջանում: