«Վերածնունդ» հիմնադրամն Արմենիա TV-ի «Բարի լույս» ծրագրում ամեն շաբաթ ներկայացնում է իր լավագույն մշակութային, ինտելեկտուալ նախագծերը և «Հայկական ազգային երաժշտական գանձարանից» ընտրված կատարումները։
Հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը ներկայացրեց կարևոր ու արժեքավոր նախագծերը, որոնք կոչված են պահպանելու մեր մշակույթը, ազգային արժեքներն ու ինքնությունը։
Հիմնադրամի ամենամասշտաբային նախագիծը Հայկական Ազգային երաժշտական գանձարանն է, որտեղ 580-ից ավելի կատարումներ, երգեր ու երաժշտություն կա։
Արթուր Ջանիբեկյանի գաղափարն էր թվային դարաշրջանում անել այն գործը, որը ժամանակին արել է Կոմիտասը՝ հավաքվել, մշակել հայ ազգային երգերը ու դրանք եռալեզու տեղադրել կայքում։