Նոր հեռուստահամերգ. Արմենիայի եթերում կհնչեն երգեր «Վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարանից» ( լուսանկարներ, տեսանյութ)

Արմենիա հեռուստաընկերությունը և «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացնում են նոր հեռուստահամերգ: Այս անգամ «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» երգերը կատարել է «Ակունք» ազգագրական խումբը։

«Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնած ինքնատիպ համերգաշարի առաջին համերգը Արմենիա հեռուստաընկերությունը հեռարձակեց ամիսներ առաջ։ «Երգեր ազգային երաժշտական գանձարանից» նախագծի համար ընտրված 10 գործերը կատարեցին Թովմաս Պողոսյանն ու «Սայաթ-Նովա» անսամբլը:

Այս անգամ «Վերածնունդը» գործակցում է «Ակունք» ազգագրական խմբի հետ: 1976-ին այն հիմնել է ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանը՝ ընդգրկելով 1915 թվականին Արևմտյան Հայաստանից տեղահանվածների սերունդներին: Այսօր էլ համույթը ներկայացնում է Արևմտյան և Արևելյան Հայաստանի երգեր, պարեր և երաժշտական նմուշներ։

Հեռուստահամերգի ընթացքում «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» ձայնադարանից կհնչեն 10-ից ավելի երգեր։ Գանձարանի գործերը ստեղծել են Հայաստանի լավագույն երաժշտագետները, երգահանները, պրոդյուսերները և կատարողները։ Նրանք ձայնագրել և վերաձայնագրել են հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը։

«Ակունք» ազգագրական համույթը կկատարի աշխատանքային և օրորոցային երգեր՝ «Լաչինի մանան», «Բոստան եմ դրե», «Մոկաց շուկեն», «Լորիկ», «Մերիկ» և այլ հայտնի ու սիրված գործեր:
Հեռուստահամերգի ընթացքում հնչած և «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» բոլոր երգերը կարող եք լսել, ներբեռնել «Վերածնունդ» հիմնադրամի կայքում, ինչպես նաև համանուն բջջային հավելվածում՝ առցանց ու անվճար։

Ավելի քան 500 երգ armenianmusic.am կայքում է և համանուն բջջային հավելվածում։ Հարուստ ձայնադարան մուտք գործելու համար կա նաև շատ հեշտ տարբերակ․ պարզապես պետք է համերգի ընթացքում հեռախոսը պահել էկրանին հայտնվող QR կոդի վրա։