Ֆոտոռեպորտաժ «Վերածնունդ» հիմնադրամի երաժշտական-մշակութային բացառիկ նախագծից






















Հիմնադրամը հավաքել, մշակել ու նոտագրել է վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները։
1920- 2020 թվականների հայ ամենահայտնի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների լավագույն երգերը notes.armenianmusic.am կայքում են։ Դրանք հասանելի են բոլոր երաժիշտների
ու կատարողների համար։ Նախագծի ղեկավար Արաքսյա Մուշեղյանն ասում է, որոշեցին երգերը նոտագրել ու մեկ տեղում հավաքել, քանի որ տարիներ շարունակ ամենահայտնի երգերը կատարում
էին՝ միմյանց փոխանցելով արդեն մաշված կամ սքան արված նոտաները. «Մենք հասկացանք, որ հայկական երաժշտության մի մեծ շերտ կա, որից ժամանակակից երաժիշտները, կատարողները չեն կարողանում օգտվել։
Վերջին հարյուր տարում ստեղծված գործերը նույնիսկ նոտագրված չէին»։







Արաքսյա Մուշեղյանը հիշում է, որ ամեն ինչ սկսվեց Խաչատուր Ավետիսյանի որդու՝ դիրիժոր, կոմպոզիտորՄիքայել Ավետիսյանի գաղափարից։ Նա առաջարկեց ստեղծել մեծանուն հեղինակի ստեղծագործություններիհավաքածուն. «Քննարկեցինք գաղափարն Արթուր Ջանիբեկյանի հետ, և  նա առաջարկեց ներառել բոլորհեղինակների գործերը։ Գրեթե ոչ մեկի երգերը թվայնացված ու նոտագրված չէին, դրանք գտնելը շատ դժվար էր։Մոտ մեկ տարի աշխատեցինք այս ծրագրի վրա։ Հայկական երգերի անթոլոգիան դեռ կարող է համալրվել ավելիքան հազար երգով։ Այնպես որ, մեր նախաձեռնությունը շարունակական է լինելու»։







Նախագծի գաղափարի հեղինակ Միքայել Ավետիսյանն ասում է, որ տարիներ շարունակ  ամենահայտնի երգերի նոտաները երաժիշտներն իրար էին փոխանցում, իսկ հիմա այդ ամենը գեղեցիկ մշակված, հրատարակված կա. «Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Վերածնունդ հիմնադրամին ու Արթուր Ջանիբեկյանին, որ այս գաղափարն իրականություն դարձրեցին։ Քսաներորդ դարի սկզբին ձևավորվեց պրոֆեսիոնալ կոմպոզիտորների սերունդը՝ Աշոտ Սաթյան, Արտեմի Այվազյան, հետո Բաբաջանյան, Ավետիսյան, Օրբելյան, Ամիրխանյան ու մյուսները։ Դա հայ երգի ոսկեդարն էր։ Ես ուշի֊ուշով հետևում եմ այս ամբողջ նախագծին, որ ոչ մի կոմպոզիտոր, երգ չմոռացվի, որ դառնանք կամուրջ հաջորդ սերունդների հետ»։






Հայկական էստրադային, քաղաքային, լիրիկական երգերը, ռոմանսները, որոնք ստեղծել են պրոֆեսիոնալ կոմպոզիտորները, պահպանվել էին միայն կատարումների տեսքով, դրանք նույնիսկ նոտաները չունեին։ Բոլոր երգերի համար արվել է LEAD SHEET՝  մի տեղում հավաքվել են երգի տեքստը, մեղեդին, հարմոնիան։ Երաժիշտները, որոնք կցանկանան կատարել վերջին հարյուր տարվա ընթացքում ստեղծված որևէ հայտնի ստեղծագործություն կամ երգ, արդեն կկարողանան դրանք գնել կայքից, ներբեռնել երգի բնօրինակը, նոտաները։ Բոլոր հեղինակային իրավունքները պահպանվել են։ Նախագծի պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանն ասում է, որ կայքն ապահովագրում է նաև գրագողությունից. «Վաղը, մյուս օրը որևէ մեկը չի կարող հավակնել մեր երգերի հեղինակային իրավունքին, դրանք բոլորն արդեն փաստաթղթավորված են։ Սա կարևոր նախագիծ է ոչ միայն այդ կոմպոզիտորների համար, ում երգերը մշակվել, նոտագրվել են, այլ նաև հետագա սերունդների համար։ Սա նաև հնարավորություն է, որ այս նոտաներից օգտվեն ոչ միայն ազգությամբ հայերը, այլ նաև բոլորը։ Դրանք բաց դրված են կայքում»։






Նախագծի խմբագիր Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ նախագծում ընդգրկված երգերի, ստեղծագործությունները նոտագրվել են այնպես, ինչպես հեղինակներն են ստեղծել. «Օրինակ, Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ, իմ երկիր» երգը, հանճարեղ երգ է։ Երաժիշտը դա ստեղծել է ¾, բայց չգիտես, ինչու ինչ֊որ մի պահից ամենուր սկսեց հնչել 4/4։ Մաեստրոյի հետ մտերիմ եմ, ու գիտեմ, որ դա նրան շատ մտոհագում, չէ որ դա իր ստեղծած երգն է, իր զավակն է։








Այս բացառիկ նախաձեռնությամբ  մոտ հարյուր տարվա լավագույն երգերը կպահպանվեն ու կփոխանցվեն երաժիշտների հաջորդ սերունդներին։ Մինչև այս նախագիծը, Վերածնունդ հիմնադրամն արդեն թվայնացրել է ազգային, ժողովրդական ու հոգևոր երգեր:






Կարդացեք նաև