«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին»

2020 թվականի փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ֆրանսահայ երաժշտագետ Արմինէ Գրիգորեանի «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» գիրքը (խմբագիր` Գուրգեն Գասպարյան), որն ամփոփում է Կոմիտաս Վարդապետի գործունեության մասին 1910-1911 թթ. արևմտահայ մամուլի (Պոլիս, Իզմիր, Եգիպտոս) 272 անդրադարձները։

Ստեղծագործության մեջ ներառված են 1910-1911թթ․ գործող «Ազատամարտ», «Բիւզանդիոն», «Ժամանակ», «Արևելք», «Հայրենիք», «Մանզումէի Էֆքեար», «Դաշինք», «Լուսաբեր-Արեւ» թերթերում, «Տաճար» շաբաթաթերթում, «Շանթ» և «Ոստան» պար­բե­րա­թերթերում Կոմիտաս Վարդապետի վերաբերյալ տեղ գտած հոդվածներն ու հրա­պա­րա­կումները:

Մամուլի տվյալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատվական և հեղինակային հոդվածներ: Լրատվականն այն մասին է, թե երբ Կոմիտասը ժամանեց այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախոսությունների մասին ծանուցումներն են, զեկույցներ: Հեղինակային հոդվածներից հիշարժան է Տիգրան Կամսարականի հոդվածը, որ հրատարակվել է չորս անգամ:

Գիրքը լույս է տեսել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ: