Հայտարարվել են «Մատյան ողբերգության» պոեմին նվիրված մրցույթի արդյունքները

Ավարտվեց «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից կազմակերպված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին նվիրված քանդակագործության մրցույթը։ Ժյուրին առավելագույն գաղտնիության պայմաններում 75 աշխատանքներից ընտրեց երեք լավագույնները՝ հիմնվելով մրցույթի գնահատման այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են՝ «Մատյան ողբերգության» աշխատության խորհրդաբանությունը և մարմնավորումը քանդակագործական լուծումներում, հայ քանդակագործության լավագույն ավանդույթների արտացոլումը,հայկական միջնադարյան ժամանակաշրջանի արտացոլումը քանդակագործական լուծումներում, քանդակի ներդաշնակությունը Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածքի հետ և ժյուրիի անհատական նախընտրությունը։

Կայքի հղումը Ձեզ կտանի «Ցուցասրահ» բաժին, որտեղ կարող եք ծանոթանալ ներկայացված բոլոր աշխատանքներին և վերջիններիս նկարագրություններին։