«Վերածնունդ» հիմնադրամն ու «Ռադիոջանը» ստորագրել են գործակցության հուշագիր (տեսանյութ, լուսանկարներ)

«Վերածնունդ» հիմնադրամը «Ռադիոջանի» հետ ստորագրել է հուշագիր, ըստ որի ռադիո ալիքի եթերում կհնչի հայկական ժողովրդական, գործիքային ու եկեղեցական երաժշտություն: Արթուր Ջանիբեկյանի հիմնած «Վերածնունդ» հիմնադրամը 500-ից ավելի երգ ու երաժշտական ստեղծագործություն է ձայնագրել՝ ստեղծելով «Հայկական ազգային երաժշտական գանձնարան»: Հիմնադրամի այս ծրագրի նպատակը հայկական մշակութային ժառանգության պահպանումն ու մեկտեղումն է:

Հայաստանի լավագույն մասնագետները մի քանի տարի շարունակ ձայնագրել ու վերաձայնագրել են հայկական ժողովրդական,
գործիքային և եկեղեցական երաժշտությունը։ Այսօր ավելի քան 500 երգ և երաժշտություն արդեն համացանցում է՝ armenianmusic.am կայքում: Այսուհետ և այդ ստեղծագործությունները կարելի է լսել նաև Ռադիոջանի եթերում:

Նոր նախագծի ու նոր գործակցության սկիզբն ազդարարում է նոր հուշագիրը, որը ստորագրում են հիմնադրամի խոսնակ Արթուր Բախտամյանն ու «Ռադիոջանի» տնօրեն Անուշ Նիկողոսյանը։ Ստորագրման արարողությունից հետո Արթուր Բախտամյանն ասաց․ «Ինձ համար առանձնահատուկ է, քանի որ իմ կարերան հենց ռադիոյից եմ սկսել: Իսկ այս հուշագիրը կբացի նոր հորիզոններ»:

Նոր նախագծի նպատակն է տարածել ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը, նպաստել հայ մշակույթի, երաժշտական արվեստի համաշխարհային ճանաչմանը: «Ռադիոջանի» տնօրենն ընդգծում է ՝ այսպիսի նախագծերի պակասը վաղուց էր զգացվում և ավելացնում․ «Մարդիկ սիրում են ազգային երգերը, մեզ զանգում ու խնդրում էին, պատվիրում էին այդպիսի երգեր»:

«Հայկական ազգային երաժշտական գանձարանի» ստեղծումը «Վերածնունդ» հիմնադրամի ամենամեծ ծրագրերից մեկն է: Հիմնադրամն այս տարբերակով փորձում է պահպանել հայկական մշակութային ժառանգությունն ու փոխանցել սերունդներին:

«Վերածնունդ» հիմնադրամն ու «Ռադիոջանը» ստորագրել են գործակցության հուշագիր (տեսանյութ, լուսանկարներ)
«Վերածնունդ» հիմնադրամն ու «Ռադիոջանը» ստորագրել են գործակցության հուշագիր (տեսանյութ, լուսանկարներ)
«Վերածնունդ» հիմնադրամն ու «Ռադիոջանը» ստորագրել են գործակցության հուշագիր (տեսանյութ, լուսանկարներ)
«Վերածնունդ» հիմնադրամն ու «Ռադիոջանը» ստորագրել են գործակցության հուշագիր (տեսանյութ, լուսանկարներ)
«Վերածնունդ» հիմնադրամն ու «Ռադիոջանը» ստորագրել են գործակցության հուշագիր (տեսանյութ, լուսանկարներ)
«Վերածնունդ» հիմնադրամն ու «Ռադիոջանը» ստորագրել են գործակցության հուշագիր (տեսանյութ, լուսանկարներ)
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ