Միքայել Ավետիսյան. Մեր հայ երգի մեծ ժառանգությունը վերջապես կլինի հասանելի բոլորին (տեսանյութ)

2024-ին «Վերածնունդ» հիմնադրամը մեկ հարթակում հավաքել է վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները։ Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը հասանելի է բոլոր երաժիշտների ու երաժշտասերների համար:

Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանի գաղափարի հեղինակը Միքայել Ավետիսյանն է։ ՀՀ վաստակավոր արտիստ ու դիրիժոր Ավետիսյանի խոսքով, նախագծի իրականացումը եղել է իր երազանքը։ Եվ շնորհիվ «Վերածնունդ» հիմնադրամի իրագործվեց.

«Ինձ համար ուրախալի է այս փաստը, որ վերջապես մեր հայ երգի մեծ ժառանգությունը պետք է նորովի հրատարակվի և հայտնվի կայքում, լինի մատչելի ու հասանելի բոլորին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնադրամին ու  Արթուր Ջանիբեկյանին, որ իրագործվեց այդ նախագիծը։ Ինձ համար երկար սպասված երազանք էր։ Մինչև հիմա հին տպված օրինակները ընկերներով իրար էինք փոխանցում, իսկ հիմա արդեն նորովի կլինի դա մասնագետների մոտ».

 

«Երբ 20-րդ դարի սկզբին հանճար Կոմիտասին և մեր մշակույթը ճիշտ ու մաքուր հիմքերի վրա բերվբեց, այնուգետև բուռն զարգացավ ոչ միայն երաժշտությունը, այլև կերպարվեստը, գրականությունն ու արվեստի մյուս բոլոր ճյուղերը. Ոսկե դարն էր մեր մշակույթի համար։ Հետո ունեցանք հայկական օպերան, բալետը, ստեղծվեցին սիմֆոնիաներ։ Հոգևոր, գուսանական, աշուղական երգերը ևս մեծ տարածում ունեցան։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին պրոֆեսիոնալ կոմպոզիտորներն ու բանաստեղծները ձևավորվեցին ռոմանսային, էստրադային գործերը։ Օրինակ, Աշոտ Սաթյանի գործերը, որ շատ սիրվեցին և ժողովրդի շուրթերից չէին իջնում տարիներ շարունակ, ապա Արտեմի Այվազյանը, որից ոգեշնչվեցին հետագայում Ամիրխանյանը, Բաբաջանյանը, Օրբելյան, Աճեմյան։ Նրանց շնորհիվ դա դարձավ ոսկե դարը մեր երգարվեստի համար։ Ես ինքս էլ ամեն ինչ անում եմ, որ չհրատարակված գործերը պարտադիր հայտնվեն այդ նախագծում, որ ոչինչ չմոռացվի ու հասնի ապագա սերունդներին։

Արդեն նոտագրվել և թվայնացվել են 1920-2020 թվականների հայ անվանի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների գործերը։ Նախագիծը պահպանում է հեղինակային բոլոր իրավունքները. Երաժիշտներն արդեն կկարողանան գնել ու ներբեռնելով բնօրինակն ու նոտաները։ Բոլոր գործերը հնարավոր է գտնել armenianmusic.am հարթակում։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ