Հայերեն է վերահրատարակվել ռուսագիր նշանավոր գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը։ Այս ստեղծագործության համար հեղինակը 2016 թվականին արժանացել է ռուսական «Ясная поляна» մրցանակին։ Վիպակը երեք մասից է բաղկացած երկնքից ընկնող խնձորների քանակով, որ բաժին են ընկնում նրան, ով տեսել է, նրան, ով լսել է և նրան, ով պատմել է։
«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը Նարինե Աբգարյանի հայերեն թարգմանված առաջին խոշոր գործն է։ Այս գրքի վերահրատարակությունը հնարավոր դարձավ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցության շնորհիվ։