Հայերեն է վերահրատարակվել ռուսագիր նշանավոր գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը։ Այս ստեղծագործության համար հեղինակը 2016 թվականին արժանացել է ռուսական «Ясная поляна» մրցանակին։ Վիպակը երեք մասից է բաղկացած երկնքից ընկնող խնձորների քանակով, որ բաժին են ընկնում նրան, ով տեսել է, նրան, ով լսել է և նրան, ով պատմել է։
Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է, 36-րդ տիեզերական վարդապետ, համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը …
«Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը ստեղծվել է 2001-ին։ Այժմ այն ունի 71․000-ից ավելի ակտիվ հոդվածագիրներ, 33 միլիոնից ավելի հոդվածներ՝ 287 լեզուներով։ Հայերենն ավելացավ 2003-ին։ 2004-ի հուլիսի 2-ին գրվեց առաջին հայերեն հոդվածը, որի թեման Հայաստանն էր։ Հայկական վիքիպեդիայի զարգացմանը մեծապես նպաստում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։ 2013-ի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց աջակցել «Վիքիմեդիա Հայաստան»-ին՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնցից են «Մեկ հայ, մեկ […]
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016-ին գնեց Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունը և այդ պահից ազդարարվեց «Սարոյան հաուս» նախագծի սկիզբը …
«Վերածնունդ» հիմնադրամը սկսում է երաժշտական նոր նախագիծ։ Ֆիլմում կհնչի ինը երգ։ Նախագծի համար ընտրվել են «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» շրջանակում ձայնագրված «Ջաղացս պատիկ—պատիկ», «Այ Անուշ», «Եկեք տեսեք ծառն է ծաղկեր», «Թռնոցի», «Օրրիմ, օրրիմ», «Տաղ ծննդյան», «Թեշիկ մանելու երգ», «Հովն անուշ», «Մայրամ գնաց» երգերը, որոնք կատարում է երգչուհի Անուշ Հարությունյանը։ Երաժշտական նախագծի ռեժիսորը Վահե Յանն է։ […]
Վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները մեկ հարթակում են։ Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը պատրաստ է։ 1920-2020 թվականների հայ ամենահայտնի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների՝ Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Հայկոյի, Արթուր Գրիգորյանի, Էլվինա Մակարյանի ու հռչակավոր մյուս ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները նոտագրվել են ու թվայնացվել։ […]