Հայերեն Վիքիպեդիայի զարգացման ուղին․ «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությունն ու նոր նախաձեռնությունները. Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագիրն անդրադարձել է այդ թեմաներին։ Տաղավարում հյուրընկալել են «Հայերեն Վիքիպեդիայի զարգացման նախագծի» ղեկավար Արսեն Հարությունյանը։
2013 թվականի հոկտեմբերին «Վերածնունդ» հիմնադրամը և «Վիքիմեդիա Հայաստան»-ը սկսեցին լայնածավալ ծրագրեր՝ հայկական բովանդակությունն ու հայերեն Վիքիպեդիան զարգացնելու նպատակով։
Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Վիքիմեդիա Հայաստանը» ձեռք բերեց անհրաժեշտ գույք և համակարգիչներ, ինչպես նաև իրականացրեց մի շարք կարևոր նախաձեռնություններ։ Դրանցից էր «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը, որի շրջանակում հայ քաղաքական, մշակութային և հասարակական գործիչները սկսեցին հայերեն հոդվածներ գրել։
Հիմնադրամն աջակցեց և միացավ նաև Վիքի ճամբարների ու Վիքիակումբների նախաձեռնություններին, որոնք նպաստեցին հայերենով գիտելիքի ստեղծման և տարածման ընդլայնմանը։
Այսօր հայերեն Վիքիպեդիան արդեն 20 տարեկան է։ Նրա զարգացման ճանապարհի, իրականացված ծրագրերի և ապագա անելիքների մասին ավելին՝ տեսանյութում։