Ազգային երգեր՝ երաժշտական գանձարանից. «Վերածնունդ» հիմնադրամի եզակի համերգը Արմենիայի եթերում (տեսանյութ, լուսանկարներ)

Արմենիա հեռուստաընկերությունը և «Վերածնունդ» հիմնադրամը կազմակերպել էին բացառիկ համերգ։ Թովմաս Պողոսյանն ու նրա «Սայաթ Նովա» անսամբլը կատարել են 10 անզուգական երգեր «Հայկական ազգային երաժշտական գանձարան»-ից։

«Վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը Արթուր Ջանիբեկյանի գլխավոր ու լայնածավալ ծրագրերից է։ Այն գանձարան է բառի բուն իմաստով։ Մի քանի տարի Հայաստանի լավագույն երաժշտագետները, երգահանները, պրոդյուսերներն ու կատարողները ձայնագրել և վերաձայնագրել են հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտության գոհարները։

Այսօր ավելի քան 500 երգ և երաժշտություն ներբեռնված է համացանցում։ Յուրաքանչյուր ոք կարող է այցելել armenianmusic.am կայքը կամ ներբեռնել բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածը հենց հեռուստահամերգի ընթացքում։ Անհրաժեշտ է պարզապես հեռախոսը պահել էկրանին հայտնվող QR կոդի վրա և վերջ։ Android և IOS հավելվածների համար QR կոդը կհայտնվի հաջորդաբար։

Ե՛վ կայքը, և՛ հավելավածները անվճար են։ «Վերածնունդ» հիմնադրամի նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան վերականգնել և ժամանակակակից թվային ձայնադարանի միջոցով հանրայնացնել հայ ժողովրդական, աշուղական և հոգևոր երգերը։

«Հայկական ազգային երաժշտական գանձարան»-ից ընտրված 10 երգ հնչեց Արմենիա հեռուստաընկերության եթերում: Ջիվանիի «Աշուղ», Մահուբի Գևորգի «Անցավոր աշխարհը», Սայաթ-Նովայի «Քամանչա», «Առանց քիզ ինչ կոնիմ», Գուրգեն Գաբրիելյանի «Արցախի հարսանեկան», Մկրտիչ Թահմազյանի «Դու գուլումանի նման ես», Աշուղ Շահենի «Գյոզալ մինչ երբ», աշուղ Աշոտի «Սարի սիրուն յար», «Հով գիշեր, զով գիշեր», աշուղ Սազայի «Սիրահար կանի» երգերը, «Վերածնունդ» հիմնադրամի շնորհիվ արդեն ունեն երաժշտության թվային անձնագիր՝ նոտաներով, գործիքավորմամբ և ձայնագրությամբ։

Բոլոր երգերը հիմնադրամի ստեղծած armenianmusic.am կայքում են և համանուն բջջային հավելվածում՝ առցանց ու անվճար։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ