Օգոստոս 31, 2019:
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի գրասենյակում կազմակերպվել էր սարոյանական ցուցադրություն և հյուրասիրություն։
Հյուրերի ցանկում էին սարոյանասերները, սարոյանագետները և հիմնադրամի աշխատակիցները։ «Սարոյան հաուսի» թիմը կազմակերպել էր Սարոյանի գրաֆիկաների փոքրիկ ցուցադրություն, ինչպես նաև ներկայացրել սարոյանական հուրասիրություն՝ լուսանկարների ուղեկցությամբ։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին թանգարանի մեկ տարվա վիճակագրությունը և հետագա նախագծերը։
Անցյալ տարի հենց այս օրը Ֆրեզնոյում իր դռները հանդիսավոր բացեց Վիլամ Սարոյանի աշխարհում առաջին և դեռևս միակ տուն-թանգարանը։ Արդեն մեկ տարի է, ինչ թանգարանը ընդունում և իր նորարարական տեխոնոլոգիաներով զարմացնում է աշխարհի տարբեր կետերից եկած հյուրերին։ Նախորդ մեկ տարվա ընթացքում թանգարանը ունեցել է ավելի քան 2500 այցելու և իրականացրել տարբեր փոքր ու մեծ նախագծեր։
Հիշեցնենք, որ թանգարանի ստեղծման աշխատանքներն ամբողջությամբ տարվել են Հայաստանում գործող «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից և այս տարի ինչպես և նախորդ 3 տարիներին, «Սարոյան հաուս» նախագծի թիմը հանդիսավոր կերպով նշում է Սարոյանի տարեդարձը։