«Վերածնունդ» հիմնադրամի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմն արժանացել է «Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր» մրցանակին

Ապրիլի 16-ին տեղի է ունեցել Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը։ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմն արժանացել է «Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր» մրցանակին: Ֆիլմի օպերատոր Արթուր Ղարայանը գրել է. «Կարոտով եմ հիշում նկարահանման դժվար, ցուրտ, բայց ջերմ հիշողություններով լիքը օրերը…Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ իմ օպերատորական թիմին, «Վերածնունդ» հիմնադրամին նվիրումով աշխատանքի համար։ Շնորհավորում եմ Վահե Յանին ու Վահե Բեգոյանին»։

Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը  ցուցադրվել է նաև «ԱՊՀ երկրների մշակութային համաստեղություն» փառատոնին։ Ֆիլմը մեծ արձագանք էր ստացել։

Ռեժիսոր Վահե Յանի՝ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանած «Տաղ․ հոգու Ճանապարհ» ֆիլմը ստեղծել է «Վերածնունդ» հիմնադրամը։ Ֆիլմում հնչում են Նարեկացու 5 տաղերը ու միջնադարյան ևս 2  տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագդաղենացին»:

Ֆիլմը նկարահանվել է հայկական յոթ խորհրդանշական եկեղեցիներում։ Ընտրվել են քիչ այցելվող, բայց միջադարյան ճարտարապետության գլուխգործոց Հնեվանքը, Կապուտնի Սուրբ Մինասը, Գեղարդավանքն ու Սանահինիվ անքը։ Ֆիլմում տեղ են գտել նաև 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման կադրերը։

Ֆիլմում հնչող յոթ տաղերն ընթերցել են յոթ հայ հայտնի դերասաններ։ Տաղերը ներկայացրել են  Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան ու Սամվել Թոփալյանը։

«Տաղ․ հոգու Ճանապարհ» ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Արթուր Ջանիբեկյանն է, ռեժիսորը՝ Վահե Յանը, համահեղինակն ու տաղերի մենակատարը՝ Վահե Բեգոյանը։ Մտահաղացումն Արտակ Ալեքսանյանինն է։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ