«Տաղ․հոգու Ճանապարհ» ֆիլմը կներկայացնի Հայաստանը

«Տաղհոգու Ճանապարհ»֊ը՝ փառատոնային ֆիլմ։ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված «Տաղհոգու Ճանապարհ» ֆիլմը կցուցադրվի «ԱՊՀ երկրների մշակութային համաստեղություն» փառատոնին։

Դեկտեմբերի 8 և 9ին ԱՊՀ երկրներն իրենց մշակութային ժառանգությունը՝ ֆիլմեր, մաստերկլասներ, դասախոսություններ, ազգային արհեստները, պոեզիան ու երաժշտությունը կներկայացնեն «ԱՊՀ երկրների մշակութային համաստեղություն» փառատոնին։

Փառատոնը Արտասահմանյան գրականության համառուսական պետական գրադարանում է։

Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնը կներկայացնի հայկական մշակույթն ու արվեստը։ Փառատոնին Հայաստանը հանես կգա «Հայաստանը՝ քաղաքակրթության օրրան» ցուցահանդեսով ու հայ ռեժիսորների նկարահանած ֆիլմերով։ Ֆիլմերից մեկը Վահե Յանի՝ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանած «Տաղհոգու Ճանապարհ» ֆիլմն է։ Փառատոնին կներկայացվի նաև Վալերի Բրյուսովի թարգմանությամբ Սայաթ֊ Նովայի կատարումները Արարատ բենդի կատարմամբ։

Ֆիլմը նկարահանել է Վերածնունդ հիմնադրամը։ Այն կառուցված է Նարեկացու հինգ տաղերի հիման վրա: Հինգ տաղից բացի, ֆիլմում հնչում է նաև միջնադարյան ևս երկու տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագդաղենացին»: Ֆիլմի նկարահանումներն անցել են հայկական յոթ խորհրդանշական եկեղեցիներում։ Ընտրվել են քիչ այցելվող, բայց միջադարյան ճարտարապետության գլուխգործոց Հնեվանքը, Կապուտնի Սուրբ Մինասը, Գեղարդավանքն ու Սանահինի վանքը։ Ֆիլմում տեղ են գտել նաև 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման կադրերը։

«Տաղ հոգու Ճանապարհում» հնչող յոթ տաղերի համար ընտրվել է յոթ դերասան։ Տաղերը ներկայացնում են Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան ու Սամվել Թոփալյանը։

«Տաղ հոգու Ճանապարհի» գլխավոր պրոդյուսերն Արթուր Ջանիբեկյանն է, ռեժիսորը՝ Վահե Յանը, համահեղինակն ու տաղերի մենակատարը՝ Վահե Բեգոյանը։ Մտահաղացումն Արտակ Ալեքսանյանինն է։ Ֆիլմը ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում՝ լեփլեցուն դահլիճում։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Գյումրիում։ «Տաղ հոգու Ճանապարհ»ը դիտելու հնարավորություն ստացել են նաև արցախցիները։ «Տաղ հոգու Ճանապարհ» ֆիլմը գարնանը ցուցադրվեց Ստեփանակերտում՝ «Մեր սարերը» կոչվող կենտրոնում:

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ