«Վերածնունդ» հիմնադրամը նկարահանում է երաժշտական նոր հեռուստաֆիլմ

«Վերածնունդ» հիմնադրամը սկսում է երաժշտական նոր նախագիծ։ Ֆիլմում կհնչի ինը երգ։ Նախագծի համար ընտրվել են «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» շրջանակում ձայնագրված «Ջաղացս պատիկպատիկ», «Այ Անուշ», «Եկեք տեսեք ծառն է ծաղկեր», «Թռնոցի», «Օրրիմ, օրրիմ», «Տաղ ծննդյան», «Թեշիկ մանելու երգ», «Հովն անուշ», «Մայրամ գնաց» երգերը, որոնք կատարում է երգչուհի Անուշ Հարությունյանը։

Երաժշտական նախագծի ռեժիսորը Վահե Յանն է։ Նա նաև նկարահանել էր «Վերածնունդ» հիմնադրամի՝ Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանած «Տաղ. Հոգու ճանապարհ» երաժշտական ֆիլմը։ Երաժշտական հետուստաֆիլմը կնկարահանվի Լուսիկ Ագուլեցու տունթանգարանում։


«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը։ Միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան վերականգնել է ազգային երգը, ծեսն ու ավանդույթը։ Որպեսզի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը դառնա համաշխարհային երաժշտական պորտալ, օգտագործվի, որպես ուսումնական աղբյուր, իսկ կատարումները հնչեն նաև կինոարտադրության մեջ, «Վերածնունդ» հիմնադրամը դրանց հիման վրա նկարահանում է հեռուստաֆիլմեր։

Առաջին ֆիլմը «Տաղ. Հոգու ճանապարհ» երաժշտական ֆիլմը։ Նոր երաժշտական հեռուստաֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն սկսվել են։ Ֆիլմը կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերությամբ։